Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
Միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է՝ «Հին Երևան» ծրագրում չներառված և ներկայումս ապամոնտաժված Փ. Բուզանդի փողոցի N97 և N25 հուշարձան-շենքերը ներառել նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը ծրագրով նախատեսված տարածքում: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության պետական կոմիտեից:
Քննարկման արդյունքում որոշվել է` «Հին Երևան» ծրագրի հետագա իրականացման ընթացքում առաջնորդվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով:
Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի և պատվիրատուի հայեցողությանը:
Ըստ աղբյուրի, «Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման և լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ նախօրեին կայացել է միջգերատեսչական խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- «Հին Երևան»-ը շուկայի նման մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր են. Տուրօպերատորի մտահոգությունները
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Քարմեջ արված Հին Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին