Վարք նախարարությունների -2
Մամուլի խոսնակներ և չխոսկաններ։
Մի շտապեք նեղվել՝ եթե դուք պրոֆեսիոնալ եք, ավելի լավ նյութ ձեր աշխատանքը տեղերում բարելավելու՝ չեք գտնի:
Տեսեք.
Եթե անկեղծ վերլուծեք դաշտը, կտեսնեք, որ նախարարություններ- հասարակայնություն կապը գնալով զուգահեռ է դառնում՝ դրանք չեն հատվում լուծման կետում: Դա կամ ձեր վատ աշխատանքի արդյունք է, կամ միակողմանի աշխատանքի, կամ ձեզ ուղղակի ազատ գործունեության տարածք չեն տալիս ձեր կառույցում:
Տեսեք.
Հերիք է լրագրողը ձեզ զանգահարի հարցերով ու... ինչ եք անում դուք՝ այո, ասում եք՝ «հարցերը գրավոր»: Սա ու ուղղակի «աղերս չունի իրականության հետ» պատասխանները կոչվում են «տուպը» փակել ինֆորմացիան, ինչը պրոֆեսիոնալ չէ ու, ինչպես ասացի՝ կապը դարձնում է երկակի ու զուգահեռ:
Նշանակում է նաև, որ դուք տեղյակ չեք ձեր կառույցի ընթացիկ քաղաքականությանը, չենք կարող այն ներկայացնել, կամ ներքին կարգով լիազորված չեք այն ներկայացնել:
Տեսեք.
Գրավոր պիտի ներկայացվեն այն հարցերը, որոնք կապված են հաշվարկի, արխիվի հետ աշխատանքի հետ: Մնացածը՝ մասնագետը պատասխանում է տեղում, քանի որ ենթադրվում է, որ մամուլի խոսնակը ամեն օր տեղյակ է իր կառույցի ու ղեկավարի քաղաքական ու ռազմավարական տեսանկյանը, գործերին: Եթե տեղյակ չէ՝ ուրեմն մամուլի խոսնակի աշխատանքները կառույցում սահմանափակված են, կամ, չգիտես ինչու, պահում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի:
Հիմա՝ հարցումների ստորագրությունների մասին:
Թույլ տվեք հիշեցնել, որ նախարարություններին, բացի լրագրողներից, հարցերով կարող են դիմել նաև քաղաքացիները ու ստանալ պատասխաններ: Այս դեպքում ճիշտ է, որ քաղաքացին ներկայանա՝ հասցե, անուն, ու թող լինի նաև ստորագրություն:
Բայց եթե դիմում են հայտնի լրատվամիջոցից, այդ դեպքում թույլ տվեք իմանալ՝ ձեր ինչին է պետք պարտադիր ստորագրությունը: Եթե ստորագրությունն այդքան պարտադիր է, ապա ինչու չեն ստորագրվում մամուլի հաղորդագրությունները, ինչու եք պաշտոնական հաղորդումները դնում ֆեյսբուքում: Օրենք՝ ուրեմն օրենք, ֆեյսբուք՝ ուրեմն կենցաղային հարաբերություններ:
Չի կարելի լինել կենցաղավար, բայց փոխարենը պահանջել դասական օրինապաշտություն: Դա ոչ միայն անհասկանալի է, այլև՝ ձանձրալի: Ու հավատացնում եմ՝ եթե նախարարությունները չվերանայեն իրենց ու մամուլի խոսնակների կապի տեսակը ու որակը հասարակայնության հետ, շուտով լրատվամիջոցները ավելորդ կհամարեն հրապարակել հաղորդագրությունները, որոնցում գերազանցապես գովազդ է:
Ընդ որում՝ մամուլի խոսնակի աշխատանքը ոչ միայն «լավ պատասխաններով տեղը դնելն է», այլև՝ աշխատանք դեպի ետ, ինչը ենթադրում է, որ խնդիրը, կամ հարցը որ վեր է հանում խնդիր, պիտի զեկուցել, լուծել, խոստովանել, որ թերացում կար, շնորհակալություն հայտնել հարցով խնդրի կամ թերության լուծումը հուշելու համար, ...: Թե չէ ստացվում է, որ լրագրողը հարցը տալիս է ընդամենը պատասխան ստանալու՞ համար: Ու դուք աշխատում եք այդ պատասխա՞նը տալու համար:
Դա չէ հասարակայնության հետ կապը: Ամենևին:
Օգնելու անշահախնդիր... ոչ, թերևս՝ օգնելու շահախնդիր ցանկությամբ
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան