Թիվ 67 երթուղու ավտոբուսի գրպանահատին բռնել են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 24.000 դրամ:
Ոստիկանության հաղորդմամբ, Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված դրամը գողացել է նույն օրը, ժամը 18.30-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ` թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, անհայտ քաղաքացու գրպանից:
Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: