Բրազիլիայի երկու նախկին նախագահներին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել
Բրազիլիայի գլխավոր դատախազությունը Գերագույն դատարան է ուղարկել երկրի նախկին երկու նախագահների՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի և Դիլմա Ռուսեֆի դեմ մեղադրական եզրակացությունները: Եվրանյուզը գրում է, որ նրանց դեմ առաջադրված է մեղադրանք, համաձայն որի կազմակերպել են հանցավոր խումբ՝ նպատակ ունենալով յուրացնել Պետրոբրաս նավթագազային պետական ընկերության միջոցները:
Մեղադրանք է առաջադրվել նաև Աշխատողների կուսակցությունից երկու բարձրաստիճան գործիչների՝ Ռուսեֆի աշխատակազմի ղեկավարին և կուսակցության նախկին գանձապահին: Դատախազության վարկածով, երկու նախագահների պաշտոնավարման ժամանակ նրանք անօրինական հարստացել են 476 միլիոն դոլարով: Հետաքննության կարծիքով, Պետրոբրասի բյուջեից գողացվել է մի քանի միլիարդ դոլար:
Մեկ տարի առաջ Դիլմա Ռուսեֆը հեռացվեց իշխանությունից այն պատճառով, որ առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու վերաբաշխել է պետական միջոցները: Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր հերթին վեց քրեական գործով է անցնում:
Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և կարծում են, որ քաղաքական դրդապատճառներով են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում