ԵԽԽՎ-ն «խիստ մտահոգվել է» Ադրբեջանի կողմից իր անդամներին կաշառելու փաստով
Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նիստը։ Նիստի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:
Քննարկման արդյունքով արձանագրվել է, որ «ԵԽԽՎ-ն ամենայն խիստ մտահոգությամբ է տեղեկանում 2012-ից 2014թթ․-ներին Ադրբեջանի կառավարության հետ կապված խոշոր չափերի փողերի լվացման սխեմայի առկայության զեկույցների մասին, որը, ի թիվս այլոց, օգտագործվել է նաև Վեհաժողովի անդամների աշխատանքի վրա ազդեցություն գործելու համար՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ»։
Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին՝ այս պնդումների վերաբերյալ անհապաղ սկսել անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ այս հարցով լիարժեք համագործակցելով միջազգային համապատասխան իշխանությունների ու մարմինների հետ։
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 9-ից 13-ը, որում ևս Ադրբեջանը կլինի քնարկման հիմնական թեման։ Այս նստաշրջանում սպասվում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հեռացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան