Թրամփը ԱՄՆ երեք շրջաններում արտակարգ ռեժիմ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է սահմանել Պուերտո-Ռիկոյում, Ֆլորիդա նահանգում և Վիրջինյան կղզիներում՝«Իրմա» փոթորկի պատճառով։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։
«Արտակարգ իրավիճակի գործակալությունը լիազորված է որոշել, ներգրավել և տրամադրել իր հայեցողությամբ արտակարգ իրավիճակների հետևանքների մեղմացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու ռեսուրսները», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլորիդայում փոթորիկի մոտեցման կապակցությամբ Ազգային գվարդիայի 7 հազար աշխատակիցներ են մոբիլիզացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում