Ինչպե՞ս են իշխանությունները վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները
«Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի գործադիր տնօրեն Փոլ Ռադուն, անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն-բացահայտում ծրագրին նշել է, որ կազմակերպությունն ունի փաստաթղթային տվյալներ։
«Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի և վավեր փաստաթղթերի վրա։ Դեռ պետք է շատ հարցերի պատասխանեն, թե ինչպես են վատնել Ադրբեջանի ժողովրդի գումարները»,-նշել է վերջինս՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների բարձրացված հարցերի առնչությամբ հետաքննություն սկսել։
«ekhokavkaza»-ի հետ զրույցում նախագծի հեղինակներից Ռոման Անին նշել է, որ այս գումարները, ըստ իրենց ենթադրության, վերցվել են ավանդատուներից, ինչը նշանակում է, որ գողացվել է Ադրբեջանի քաղաքացիներից։
Հարցին, թե ծախսերի նպատակը հիմնականում երկո՞ւսն են եղել՝ ազդեցության, հասարակական կարծիքի գնում և շքեղ ապրանքների, անշարժ գույքի գնում, Անին պատասխանել է.
«Առաջին տարբերակի դեպքում շատ մարդիկ կան՝ սկսած Գերմանիայի և Իտալիայի քաղաքական գործիչներից, ովքեր հազարավոր փորձեր են կատարել, որպեսզի լոբբինգի ենթարկեն Ադրբեջանի շահերը և թույլ չտան, որպեսզի ԵՄ-ը քննադատի Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ Կալին Միտրևը, ով նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսին է, նույնպես փորձել է դրական պատկեր ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան