ԵԱՀԿ ՄԽ երկրները կարող են հասնել նրան, որ զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո լինի. Շ. Քոչարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բավարար ներուժ ունեն, կարող են զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո դնել հակամարտող գոտիներում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Չինաստանում ՌԴ նախագահ Վ.Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին, ասել է, որ զենքի մատակարարումը հակամարտության գոտի, չի խոսում հաշտեցման օգտին, խորացնում է իրավիճակը, սրանից ելնելով կարելի՞ է ասել, որ ՌԴ-ն Հայաստանի հակառակորդին զենք մատակարարելով՝ չի ուզում, որ Արցախի հակամարտությունը լուծվի հաշտեցումով:
«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք դա չանեն, այլ պետություններ կանեն։ Ժամանակին իմ կողմից մի գաղափար էի առաջ քաշել. քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո լինի այդպիսի գոտիներում, մասնավորապես մեզ մոտ: Դա կլիներ հարցի լուծում, այդ դեպքում որևէ պետություն չէր կարող ասել՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնի, որովհետև դա կլիներ համընդհանուր», - նշեց փոխարտգործնախարարը։
Շ. Քոչարյանի խոսքով, հասկանալի է՝ ինչքան բարդություններ կան Անվտանգության խորհրդի նմանատիպ որոշում կայացնելու հարցում, բայց անհավանական չէ, եթե շահագրգիռ լինի հենց համանախագահ երեք պետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
- Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- ՍԴՀԿ. Անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը
- ՌԴ-ի կողմից կոռեկտ չէ Թուրքիային զենք մատակարարել. Ալեքսանդր Բոժկո
- Շավարշ Քոչարյան. Ռուսաստանից ավելորդ սպասելիքներ պետք է չունենանք
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Մարկեդոնով. Չեմ տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին
- Ա. Մանասյան. Ագրեսիվ պետությանը չպետք է ընդհանրապես զենք վաճառել (տեսանյութ)
- Կ. Բեքարյան. Ռուսասատանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան