Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
«Առաջարկում եմ, ևս մեկ անգամ կոչ եմ անում վերադառանալ իրավական դաշտ, դատավարությունն իրականացնել բացառապես օրենքով սահմանված կարգով»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամի դատակավարության ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զաքարյանը՝ դիմելով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Նրա խոսքով, օրենքն ուղղակիորեն նշում է, որ եթե վարույթին մասնակցում է պաշտպան, նրա բացակայության պայմաններում չի կարող իրականացվել դատական նիստ:
«Հորդորում եմ ձեզ, հարգելի նախագահող, հնարավորություն տալ պաշտպանական կողմին արդյունավետ պաշտպանություն իրականացնել, վերացնել ձևական խոչընդոտներ՝ մեզ խուզարկելու միջոցով զրկելով դատական դահլիճ մուտք գործելուց կամ ստիպված լինելով պայուսակը թողնել և առանց անհրաժեշտ պարագաների մուտք գործել դատարանի դահլիճ»,- ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ միջնորդում է հետաձգել դատական նիստը՝ ապահովելու դատավարության մասնակիցների առկայությունը, վերացնելու պաշտպաններին խուզարկելու ապօրինի գործընթացը:
Ա. Զաքարյանի միջնորդությանը միացան մյուս պաշտպանները:
«Այս միջնորդությանն ավելացնում ենք՝ բացառվի պաշտպանների նկատմամբ սկսված հալածանքը: Մեզ ահաբեկում են, ամեն մեկիս նկատմամբ տասից ավելի սանկցիաներ կան: Պաշտպանի ազատությունը, անկախությունը դրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամների բարեհաճության տակ. եթե իրենք ցանկանան, մենք կարող ենք շարունակել պաշտոնավարել որպես փաստաբաններ, եթե այդ տաս սանկացիաների դեպքում ցանկանան, որ թողնենք մեր գործունեությունը, փաստորեն, մեր արտոնագրերը մեզանից կվերցվի: Սա հալածանք է ամբողջ փաստաբանության նկատմամբ, հանձինս մեր նկատմամբ: Մեզ ահաբեկում է մի կողմից ձեր սանկցիաները, մյուս կողմից Դատական դեպարտամենտը և այլ պետական մարմինները»,- ասաց պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան