ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն մնացած ՀԱՊԿ անդամների, բավականաչափ լուրջ համագործակցում է. ԱԳ փոխնախարար
«Այս իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը մասնակցել է, չի մասնակցել…»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
Նրա խոսքով, նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է, այս անգամ զորավարժություններին մասնակցել է ընդամենը հինգ-վեց պետություն:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ Մոսկվայի կողմից ճնշումներ են եղել, Շ. Քոչարյանն ասաց, որ բամբասանքներին չի պատասխանում:
«Պարտադիր չէ, որ Հայաստանը բոլորի միջոցառումներին մասնակցի, բայց ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն մնացած ՀԱՊԿ անդամների, բավականաչափ լուրջ համագործակցում է և դա բոլորի համար ակնհայտ է»,- ասաց փոխարտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Հայաստանի Զինված ուժերը պաշտոնապես չեն ասել, որ մասնակցելու են
- Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
- ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան