Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. Շավարշ Քոչարյան
«Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին»,- այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Aysor.am» լրատվական կայքի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը:
«Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով, և բարենպաստ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն աջառ մղելու համար:
Իսկ կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին