Ուզում ենք հնարավորինս շատ հայ երիտասարդներ տեսնել եվրոպական համալսարաններում. Սվիտալսկի
«Erasmus+Youth» ծրագիրը շատ կարևոր է հայերի համար, հայ երիտասարդները հրաշալի ներուժ ունեն և կարողանում են որսալ տեխնոլոգիական ամենաբարձր մակարդակի գիտելիքները: Բացի այդ՝ լավ կրթությունը բարձր արժեք է ներկայացնում և խիստ կարևորվում է հայկական ընտանիքներում: «Erasmus+Youth տեղեկատվական կենտրոն»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ ծրագրին մինչ այժմ մասնակցել է 800 հայ:
«Սա միայն սկիզբն է: Սա այն ոլորտն է, որտեղ Եվրոպան իսկապես արդյունավետ է գործում: Սա այն ծրագիրն է, որն աշխատում է: ՀՀ կառավարության հետ կրթության ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է: Հայաստանը կրթական հսկայական ներուժ ունի, հայերը շատ տաղանդավոր են և հավակնոտ: ԵՄ-ն ցանկանում է ներդրում կատարել այնտեղ, որտեղ արդյունքը տեսանելի կլինի: Մենք ուզում ենք հնարավորինա շատ հայ երիտասարդներ տեսնել եվրոպական համալսարաններում: Մենք ցանկանում ենք, որ հայերն ավելի շատ խոսեն կրթության մասին և մտածեն՝ ինչպես կատարելագործել կրթական ոլորտը»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով, շատ կարևոր է հայ երիտասարդներին ծանոթացնել եվրոպական կրթական ծրագրերին, իսկ «Erasmus+»-ի դեսպանները լավ կրթության դեսպաններ են:
Ասուլիսին ներկա Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանն (Հայաստանում «Erasmus+Youth» տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգման լիազորությունները հանձնվել են հենց այս կենտրոնին՝ խմբ.) իր հերթին տեղեկացրեց, որ կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին և գործում է Արևելյան գործընկերության 6 երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս):
ՀՀ սպարտի և երիտասարդությնա հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանն էլ հույս հայտնեց, որ տեղեկատվական կենտրոնը կարող է պատվով իրականացնել իր առաքելությունը, և դրանում հնարավորինս մեծ թվով երիտասարդներ կներգրավեն:
Ասուլիսի վերջում ելույթով ունեցավ նաև Հայաստանում «Erasmus+» ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան: Վերջինս իր ուրախությունը հայտնեց, ծրագրի մեկնարկի առնչությամբ:
«Հայ հասարակությունը մեծ ներուժ ունի: Մեծ ներուժ ունի նաև ԵՄ-ն, հետևապես, պետք է կարողանանք արդյունավետ համագործակցություն ծավալել»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները