ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը։
««Ելք»-ը օգոստոսի 28-ին բողոքարկել էր գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ-ի որոշումը։ «Ելք» դաշինքը դեռևս մայիսին իրավապահներին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Երևանի ավագանու մայիս 14-ին ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան