Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մենամարտերում
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մարտարվեստում։ Այս մասին ինստագրամի իր էջում գրել է MMA (Mixed martial arts)-ի ղեկավար Ռիզվան Մագոմեդովը։
«Շտապում եմ կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար։ Սպասեք նորությունների»,- գրել է նա։
Այս մասին իր ինստագրամի էջում հաստատել է նաև Միհրան Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է Միհրան Հարությունյանի դեմ քրգործ հարուցել
- Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի կրակոցների միջադեպի հետ. Գիլոյան
- Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
- Միհրան Հարությունյանը կրակել է ընկերոջ վրա
- Միհրան Հարությունյանը վերականգնողական փուլում է
- Միհրան Հարությունյան. «Եկա, տեսա, հաղթեցի»
- Միհրան Հարությունյանի վերականգնման համար կպահանջվի 7-8 ամիս
- Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
- Միհրան Հարությունյանի պատվին Ռուսաստանում ավտոարշավ է կազմակերպվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան