Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր առավոտյան է վերադարձել Բրյուսելից և հավաստիացնում է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշախատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ ունեցած բոլոր զրույցներից դատելով՝ ամեն ինչ իր հետագծով է շարժվում: Մարդիկ ջանասիրաբար աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համաձայնագիրը նոյեմբերին ստորագրվի: Մենք ամեն ինչ պատրաստում ենք, որպեսզի Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ փստաթուղթը ստորագրվի»,- ասաց եվրոպացի պաշտոնյան:
Հարցին՝ ինչու են կրթական փոխանակման ծրագրով Եվրոպա մեկնող երիտասարդները վիզայի հետ կապված դժվարություններ ունենում՝ Պյոտր Սվիտալսկին հավաստիացրեց, որ դրանում որևէ չարակամություն չպետք է փնտրել: Խոսքը զուտ ընթացակարգերի մասին է:
Դեսպանը միաժամանակ հույս հայտնեց, որ կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը հնարավոր նվազագույնի կհասցվեն. «Կառոպցիայի դեմ պայքարի մասին օրենքը կօգնի այդ գործում: Հայաստանն այս առումով միակ չէ: Բազմաթիվ են երկրները, որտեղ հատկապես կրթության ոլորտում առկա են կառուպցիոն ռիսկեր: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի: Մենք կարող ենք անել դա: Ես լավատես եմ: Ընդհանուր միջավայրը Հայաստանում լավն է»։
Հարակից հրապարակումներ`
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
- Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է. տնտեսագետ
- Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
- Սվիտալսկի. Աշունը շատ կարևոր է լինելու Հայաստան-ԵՄ բանակցությունների համար. «Ժամանակ»
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան