Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իրենք աջակցում են Գերմանիայի այն դիրքորոշմանը, որ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային պայմանագիրը չպետք է ընդլայնվի:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գերմանական «Bild» թերթի հետ զրուցում արտգործնախարարը պահանջել է, որ ԵՄ-ն այդ հարցում Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի:
Կուրցը ԵՄ-ին կոչ է արել, որ վերջինս միայն դիտորդի կարգավիճակ չստանձնի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Նա նշել է, որ եվրաանդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններն անհապաղ պետք է դադարեցնել:
Ըստ Կուրցի՝ վերոնշյալ հարցն ինքը պատրաստվում է քննարկել ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին