Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ է նշանակվել գյուղատնտեսը. «Փաստ»
Օրերս Շիրակի մարզում տեղի ունեցավ մի անհասկանալի նշանակում։ Մարզպետարանի առողջապահության վարչության պետ է նշանակվել առողջապահության բնագավառի հետ կապ չունեցող, մասնագիտությամբ գյուղատնտես Մեսրոպ Բզնունին։ Այս մասին գրել է «Փաստ»-ը:
«Նման բարձր պաշտոնում նշանակվելու համար դաշնակցական լինելը ավելի կարևոր է, քան օրենքի պահանջը: Պարզվում է` այս դեպքը առաջինը չէ Շիրակի մարզպետարանում։ Մարզպետարանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Արամ Անտոնյանը, ով ՀՅԴ Շիրակի մարզային ղեկավարն է, իր պաշտոնը զբաղեցնում է քաղաքացիական ծառայության մասին օրենքի կոպիտ խախտմամբ՝ կեղծված ստաժով»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա