Փաշիկ Ալավերդյան. Աշխարհի 2017 թ. առաջնությանը Հայաստանին մասնակցել չթողնելն ընդամենն առաջարկ է
Համացանցում տեղեկություն է տարածվել, թե ինը երկրի, այդ թվում նաեւ Հայաստանին, արգելվելու է մասնակցել նոյեմբերին Անահայմում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը խնդրի վերաբերյալ ՀԱՕԿ լրատվականին ասել է.
«Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում