Քննարկվել են վերամշակող ընկերությունների կողմից ներկայացված մթերման վարկերի հայտերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր քննարկվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրից օգտվելու համար մի շարք ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկումը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ռոբերտ Մակարյանը:
Ծրագրի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով, 150.0 մլն դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով սուբսիդավորվող վարկեր, որոնք նպատակաուղղվելու են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը:
Քննարկված թվով 9 հայտերից մեծ մասում առկա էն եղել որոշ տեխնիկական խնդիրներ,
ընկերություններին ժամկետ է տրվել համապատասխան փոփոխություններ կատարելու
համար:
Ռոբերտ Մակարյանի գնահատմամբ՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:
«Այս պահի դրությամբ արդեն 12 ընկերության կողմից 1,3 մլրդ դրամի հայտ է ներկայացվել, և վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Անցյալ շաբաթ երեք ծրագիր հաստատվել է, և առաջիկա օրերին վարկերը կտրվեն: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ գումարը տրվում է ոչ թե վերամշակողին, այլ մթերումից հետո անմիջապես փոխանցվում է գյուղացիական տնտեսության հաշվին»,-նշել է Ռոբերտ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան