Հայկական երկու հանրապետությունների քայլերը շարունակում են լինել համահայկական հարթության վրա. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի ուղերձ է հղել «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին.
«Ջերմորեն ողջունում եմ «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին և հյուրերին:
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին շարունակում է կարևոր դերակատարում ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հետևաբար, անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկման, բազմակողմանի դիտարկման ու գիտական խորհրդատվությունների տրամադրման նախաձեռնությունն արդիական է:
Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախում տոնեցինք Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Սեպտեմբերի 21-ին կլրանա նաև Հայաստանի Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Անկախ պետականության ու ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների քայլերը զուգահեռ լինելով հանդերձ՝ գտնվել ու շարունակում են լինել մի հարթության՝ համահայկական հարթության վրա։
Հուսով եմ, որ ֆորումի նման ներկայացուցչական կազմը թույլ կտա մասնագիտական ու խորը դիտարկումներ անցկացնել օրակարգում գտնվող խնդիրների շուրջ և հետագայում կդառնա պահանջված գիտական հարթակ:
Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, խաղաղություն և բարօրություն»,- ասված է ԱՀ ԱԺ մամուլի ծառայության ներկայացրած ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին