Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասը
«Ադրբեջանական լվացքատան» բացահայտման մեջ, սակայն, ակնհայտ բան է թաքնված եղել, որը չի նշվել ոչ մի հոդվածում։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։
Ադրբեջանը Եվրոպայում դրական պատկեր է ցանկանում ստեղծել, քանի որ ունի եվրոպական աջակցության կարիքը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում։
Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 մլրդ դոլար, որի շնորհիվ ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա։ Կորպորացիաների, եվրոպական իշխանությունների ազդեցիկ շահերը անտեսում են հասարակության կամքը և սպառնալիք հանդիսանում մարդու իրավունքների ու անվտանգ միջավայրի համար։
«Հարավային գազային միջանցքը» Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասն է և մասամբ հենց դրանով էլ բացատտրվում է, թե ինչու է Ադրբեջանի վարչակազմը եվրոպական հարթակներում նման կերպ լոբբինգ իրականացնում և զբաղվում փողերի լվացմամբ։
Նույն հոդվածում «Oxfam» միջազգային կազմակերպության Անհավասարության բաժնի ղեկավար Ռեբեկա Գոուլենդը գրել է, որ ամենամտահոգիչն այն է, որ Բրիտանիայի կառավարությունը խոստանում է ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր հարկային և կառավարման օրենքներում խախտումներ կգրանցեն։
«Հարկերից խուսափելը զարգացող պետությունների վրա թանկ է նստում՝ ամեն տարի միլիարդավոր դոլար, որը կարելի է վճարել դպրոցների և սոցիալական ծառայությունների համար։ Մինչև քաղաքական գործիչները որոշիչ գործողություններ չիրականացնեն այս հարցում, աշխարհի ամենաաղքատ մարդիկ կշարունակեն դրա համար վճարել»,-նշված է հոդվածում։
Ավելին, ԵԽԽՎ առաջին փոխնախագահ Ռոջեր Գալեն անդրադառնալով «Խավիարային դիվանագիտության» վերաբերյալ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի և մի շարք ԶԼՄ-ների կողմից իրականացված հետաքննությանը, նշել է, որ վեհաժողովը ողջունում է իրականություն բացահայտող յուրաքանչյուր նախաձեռնություն։ Գալեն հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն արդեն սկսել է վեհաժողովի մի շարք անդամների ներգրավվածությամբ կաշառակերության վերաբերյալ անկախ հետաքննություն։
Բրիտանացի խորհրդարանականը հայտարարել է, որ նրանք, ովքեր որևէ ապացույց ունեն, պետք է անհապաղ գրեն [email protected]ին։
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ ԵԽԽՎ-ից տեղեկացել է, որ «Խավիարային դիվանագիտության», ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հարցերը քննարկվելու են ԵԽԽՎ-ում հոկտեմբեր 9-13-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան