Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող
Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում: Գործարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
«Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի ևս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողը հանձնելուց հետո՝ երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է խաղողագործներին աջակցման ծրագրերին՝ ԵԿԳ-ից հայտնում են. «
Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 453»:
Հարակից հրապարակումներ`
- «Գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք». Վարչապետ
- Սկսվում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը
- Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ