Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Չինաստանի համար վստահելի և անկեղծ բարեկամ ու գործընկեր է. Սյույ Ցիլյան
- Չինաստանի պաշտպանության ակադեմիայում հայ զինվորականները դրսևորվում են բացառապես դրական կողմերով
- Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստան