Սոցապ փոխնախարարի երկու թափուր հաստիքները կկրճատվեն. «Հրապարակ»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:
«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, և շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել ևս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաև սոցապնախարարությունը: Այժմ Արտեմ Ասատրյանը 2 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը և Շամամ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները