Սալվադոր Դալիի՝ հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը
Իսպանացի հայտնի գեղանկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը ցույց է տվել, որ նա իսպանուհի պայծառատես Մարիա Պիլար Աբել Մարտինեսը հայրը չէ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ գենետիկ փորձաքննությունն անցկացվել էր Իսպանիայի Թունաբանության և դատա-փորձաքննության ազգային ինստիտուտում:
Հիշեցնենք, որ մադրիդյան դատարանի որոշման համաձայն՝ Սալվադոր Դալիի մնացորդները էքսգումացիայի էին ենթարկվել, որպեսզի հայրության թեսթ անցկացվեր: Այդ հարցով դատարան էր դիմել Մարտինեսը: Կինը պնդում էր, որ Դալին իր հայրն է: ԴՆԹ անալիզ անցկացնելու համար վերցվել էին նկարչի ատամների, ոսկորների, եղունգների նմուշները:
Եթե կինն ապացուցեր, որ Դալիի աղջիկն է, ապա կարող էր հավակնել նրա ազգանվանն ու ժառանգության մի մասին, որը նկարիչը մահվանից առաջ կտակել էր Իսպանիային:
El Pais թերթին կինն ասել է, որ ոչ ինքը, ոչ փաստաբանը դեռևս չեն տեսել փորձագետների եզրակացությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան