Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օրն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օրը:
Qahana.am-ը գրում է, որ Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:
Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին