Վրաստանի վթարի հետևանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի
Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝ միաժամանակ հավելում, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի հավելյալ:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությնա մեջ: