Մեքենան, որը սպասարկել է Լևոն Տեր-Պետրոսյանին, հանվում է աճուրդի
Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) կօտարվի դասական աճուրդով: Այս մասին որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նշենք, որ նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:
Նշենք, որ տվյալ ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Նախագծի հիմնավորման համաձայն, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան