Գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութեր տրամադրած ընկերությունը դատի է տվել մարզպետարաններին. «Ժողովուրդ»
Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում: Նախորդ տարիներին գյուղապետերը այդ ամենը տրամադրել են ապառիկ՝ գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Բայց շատ գյուղացիներ չեն կարողացել վճարել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ բերք չեն ստացել:
Ու հիմա այդ պարտքը բռնագանձելու համար մատակարարը՝ «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ մարզպետարանների:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը մոտ 180 մլն դրամի պարտք են ընկերությանը:
Ի դեպ, ամենաշատը Արմավիրի մարզի պարտքն է՝ 125 մլն դրամ: Թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, դժվար է ասել՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան