Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
« «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից»,- այս մասին տեղեկացնում է Ոսկե ծիրան կինոփառատոնի մամուլի կենտրոնը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան