Քլունին ապաստան են տվել իրաքցի փախստականին
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի։ «Ռիա նովոստի»-ի փոախանցմամբ՝ այս մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:
Քլունին պատմել է, որ հյուրը հաստատվել է Քենթուկի նահանգի Օգասթա քաղաքի իր տանը: Նրա խոսքով՝ փախստականն ավտոբուսով ուղևորվել էր Մոսուլ, երբ տրանսպորտի վրա հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, սպառնալով սպանել բոլորին, ովքեր քաղաք են գնում սովորելու:
«Նա փրկվել է և ժամանել Ամերիկա: Նա անցել է բոլոր ստուգումները, և երբ այդ ամենն ավարտվել է, մենք ասացինք. «Լսիր, մենք քեզ կօգնենք: Դու ցանկանո՞ւմ ես կրթություն ստանալ: Ցանկանո՞ւմ ես առաջ շարժվել: Դա այն է, ինչ մենք կարող ենք անել»,-հրատարակությունը մեջբերել է դերասանի խոսքը:
Hollywood Reporter-ի տվյալներով՝ իրաքցին ներկայում սովորում է Չիկագոյի համալսարանում։