Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան և Վրաստանն իր դեմ պայմանավորվածություն ունեն
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան և Վրաստանն իր դեմ պայմանավորվածություն ունեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր քաղաքացիությունից։ Ինքը՝ Սաակաշվիլին, այդ պահին գտնվում էր ԱՄՆ-ում, այնուեհտև՝ Լեհաստանում, Լիտվայում և Հունգարիայում։
«Բոլորս էլ տեսնում ենք, որ Պորոշենկոն և Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետ խմբ.) պայմանավորվածություն ունեն։ Նրանք սկզբից շանտաժի ենթարկեցին ինձ և վախեցրեցին։ Նրանք ասում են, որ եթե Ուկրաինա գնամ, բանտում կհայտնվեմ։
Սակայն Ուկրաինայում է իմ քաղաքական կուսակցությունը։ Ես նախատեսում եմ վերադառնալ այդ երկիր և Պորոշենկոյի որոշումը վիճարկել դատարանում։ Նրանք նման իրավունք չունեին»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Վրաստանից ստացել է Սաակաշվիլուն արտահանձնելու հարցում
- Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս մուտքը Ուկրաինա արգելված չէ
- Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան