Հասարակություն 17:49 08/09/2017 Հայաստան

Լևոն Մկրտչյան. Չի բացառվում, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդգրկվեն Երևանի դպրոցները

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ազգային փուլում մինչև 2017 թվականը ներառվել էին  Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի դպրոցները, իսկ այս ուսումնական տարվանից կառավարությունը ստանձնում է նաև Տավուշի մարզի 75 դպրոցների սննդի ծրագիրը: Այսօր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ կառավարությանը փոխանցել նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ կառավարությունն աստիճանաբար կստանձնի  բոլոր մարզերի դպրոցների սննդի ծրագրի պատասխանատվությունը՝ չբացառելով, որ հետագայում ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի դպրոցները, ինչպես նաև հիմնական դպրոցը:

«Դպրոցներում տաք սննդի ծրագիրը, բացի առողջ ապրելակերպից ունի նաև դաստիարակչական կարևոր նշանակություն:Դպրոց են ներմուծվում մի քանի կարևոր սկզբունքներ: Երեխան փոքր տարիքից սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում կոլեկտիվի զգացումը, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթը, միմյանց զիջելու, միասին սնվելու համակեցության կանոնները: Ծրագիրը նաև նպաստում է ծնողական համայնքի միախմբմանը՝ հաշվի առնելով, որ նրանք որոշակի մասնակցություն են ունենում դպրոցական սննդի կազմակերպմանը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Նախարարը նշել է, որ կառավարությանը փոխանցելուց հետո ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հետևում է ծրագրի իրականացման ընթացքին՝ հետևելով որակին և սահմանված չափանիշների պահպանմանը: «Դոնոր կազմակերպության կողմից կարևորվում է նաև դպրոցական խոհանոցների բարելավումը և այդ ուղղությամբ վերջին շրջանում լուրջ աշխատանքներ են կատարվել: Խոհանոցների առկայությունը տաք սննդի կազմերպման առաջին պայմանն է, մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ տաք սննդի կազմակերպման համար օգտագործվում է տեղական արտադրանքը»,- հավելել է Լ. Մկրտչյանը: 

ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն նշել է, որ ծրագրի շրջանակում նորոգվում են նաև դպրոցների խոհանացները, բարեկարգվում են ենթակառուցվածքները, ապահովվում են սանիտարական նորմերը. հանգամանքներ, որոնք կենսական նախապայմաններ են անվտանգ սննդի համար:

«Ծրագիրը հաջողության մյուս գրավականն այն է, որ արտաքին ֆինանսավորման ավարտից հետո, այն շարունակվում է կառավարության աջակցությամբ»,- նշել է նա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով:

Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:

Այսօր  Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ուենեցել Տավուշի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարությանը:

Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դոնորների հատկացրած դրամաշնրհով նորոգվել է խոհանոցը, տեղադրվել է ջրատաքացուցիչ, սպասքի լվացարաններ, սառնարաններ, սալօջախ, հացթխման վառարան և անհրաժեշտ այլ սարքավորումներ: Դպրոցի 1-4-րդ դասարաններում սովորող 191 աշակերտներն ամեն օր ստանում են տաք սնունդ, ծնողական համայնքի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական կազմում է 800 դրամ:

ՀՀ պետական բյուջեից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ֆինանսավորվում է ըստ աշակերտի թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտի թվով ֆինանսավորման բանաձևի մեջ` օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը` հարակից ծախսերի համար: Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում:  2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է մոտավորապես 1 մլրդ. 820 մլն. 675 հազ. դրամ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}