«FMD KL Europe»-ը Հայաստանում ավելացնում է ներդրումները
«Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի և նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել»: Հայտարարել է «FMD KL Europe» ընկերությամ ղեկավար Կիրիտ Վելանը՝ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ հանդիպմանը:
Ընկերություն այցելած Ավակյանին Կիրիտ Վելանը տեղեկացրել է, որ ներկայում ընկերությունը ներդրումներ է կատարում կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Միայն այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլարի ներդրում է արվել։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունւց մանրամասնում են, որ «FMD KL Europe»-ը «FMD K&L» համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին։ Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում միջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ ՀԶՀ հետներդրումային սպասարկման թիմն աջակցել է «FMD KL Europe» ընկերությանը՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։
«2018-ին նպատակ ունենք բացելու նաև մեր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, կրեմների փորձարկումների հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկումների»- նշել է «FMD KL Europe» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
Կ. Վելանին ներկայացրել է բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը, նշելով որ այն արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։
«Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «FMD KL Europe»-ի աշխատակիցներն արյուն են նվիրաբերել արյան ուռուցքային հիվանդություններով երեխաներին