13-ամյա աղջկա օրգանները փոխպատվաստել են 8 մարդու
Ուղեղի անևրիզմի հետևանքով մահացած 13-ամյա աղջկա օրգաններն օգտագործել են ութ մարդու փոխպատվաստման համար: Սա պատմության մեջ մեկ մարդու օրգաններով արված փոպատվաստումների ամենամեծ թիվն է: Այս մասին գրում է The Guardian-ը:
43-ամյա մայրը պատմել է, որ դուստրը խեղացի, ուրախ, կարեկից կրեատիվ երեխա է եղել: Մինչ աղջկա մահը ընտանիքում օրգանների նվիրատվության մասին խոսակցություն եղել է: Ընտանիքի ընկերներից մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, նա գրանցված է եղել որպես դոնոր, սակայն մահվան հանգամանքների պատճառով չեն կարողացել օգտագործել նրանց օրգանները:
«Մեր դուստրը՝ Ջեմիման մինչ այդ երբեք չէր լսել օրգանների նվիրատվության մասին, նա մտոհոգիչ համարեց դա, միաժամանկ գնահատեղ դրա կարևորությունը»,-պարբերականին պատմել է մայրը:
Ծնողներն ասել են, իրենց համա բարդ էր նման որոշում կայացնելը, սակայն ուրախ են:
Ջեմիմայի սիրտը, աղիքը, ենթաստամոքսային գեղձը փոխպատվաստել են երեք մարդկանց: Երիկամները կյանք նվիրեցին երկու մարդու: Լյարդը փոխպատվաստեցին երկու մարդկանց, թոքերը՝ մեկ մարդու: Փրկված ութ մարդկանցից հինգը երեխաներ են եղել: