Գյուղմթերքի երրորդ տոնավաճառը՝ Նոր Նորքում
Երևանում կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը կբացվի Նոր Նորքի 1 զանգվածում՝ սեպտեմբերի 9-ից: Կարծում եմ՝ սա սպասված է ինչպես Նոր Նորքի բնակիչների, այնպես էլ գյուղացիների կողմից: Ինչպես արդեն գործող երկու տոնավաճառները, այս մեկն էլ կգործի շաբաթ, կիրակի օրերին»,- նշեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ գյուղմթերքի տոնավաճառներ են գործում Կասյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հարակից տարածքներում: