Հայաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է դեպի ՆԱՏՕ. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական, անվտանգային գործողություններն իրականացնում է պլանավորված: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վրաստանի լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է վերջին պահին:
Շարմազանովի խոսքերով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն արդեն իսկ շատ պարզ հայտարարել է, որ ՀՀ-ն նման համաձայնություն չի տվել:
«Աժիոտաժը, որը կա, ես նմանեցնում եմ փոթորկի փորձի՝ մեկ բաժակ պղտոր ջրում: Նախ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է դեպի ՆԱՏՕ, Հայաստանը նման նպատակ չունի: Նման գնահատականները, թե մի գիշերվա մեջ կարծիք փոխվեց, դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել: Ի՞նչ է, եթե գնայինք մասնակցելու, ՀԱՊԿ-ից պետք է դո՞ւրս գայինք»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Ըստ նրա՝ նպատակահարմար ու առաջնային չի եղել, այդ պատճառով էլ Հայաստանը չի մասնակցել. «Դրանից առաջ մասնակցել ենք, քանի որ մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի: Եթե Հայաստանը չի մասնակցել, սա դա դեռ չի նշանակում, որ մենք ՆԱՏՕ-ի հետ մեր խաղաղապահ կամ այլ բնույթի համագործակցությունը դադարեցնում ենք: Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տեղը զբաղեցնում է ՀԱՊԿ-ը, իսկ անվտանգության համակարգում այսօր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի: Եթե նույնիսկ վաղը մասնակցենք ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններին կամ խաղաղապահ առաքելություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ: Պետք չէ այդքան գերարժևորել»:
Հարակից հրապարակումներ`
- Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են. ՊՆ
- Արտակ Զաքարյան. Հայաստանի Զինված ուժերը պաշտոնապես չեն ասել, որ մասնակցելու են
- Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան