Եվրոպացի գործընկերները պետք է քննություն իրականացնեն ու Ադրբեջանի նկատմամբ տարբեր տիպի սանկցիաներ կիրառեն. Շարմազանովը
«Կարծում եմ՝ այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջան ու կոռուպցիան նույնանուն հասկացողություններ են»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող «ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած վերջին սկանդալային պատմություններին:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը մի երկիր է, որ թե ԵԽԽՎ-ում, թե տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է հակահայկական գործունեությունը: «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն և այդ ամեն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական շարունակությունը տարբեր տիպի սանկցիաներն են»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց նաև, որ իր համար նորություն չէ նման կոռուպցիոն սկանդալը, քանի որ Ադրբեջան պետության էությունը նացիզմն է, ֆաշիզմն է, ռասիզմն է, հայատյացությունն է, մյսւս կողմից էլ նաև հակաժողովրդավարությունն ու կոռուպցիան:
«Սա ես չէ, որ ասում եմ: Առնվազն զավեշտալի է Ադրբեջանի ղեկավարության և նրանց նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունները, թե այս ամենի հետևում հայկական լոբբին է կանգնած: Իմ կոչը եվրոպացի գործընկերներին այն է, որ քննարկեն, տեսնեն և հետևություններ անեն տեղի ունեցածից: Այն, որ Ադրբեջանն ահռելի, միլիարդավոր դոլարներ է ներդրել հակահայկական քարոզչության համար, նորություն չէ, այլ փաստ է: Եւ ես չեմ բացառում, որ առաջիկայում նոր փաստեր կլինեն, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքանով կսահմանափակվի, միայն մեկ կամ երկու երկրների պատգամավորներին կաշառելով»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին