Աբովյան փողոցում մտադիր են փակցնել Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը մտադիր են փակցնել Աբովյան փողոց հ. 21 հասցեում: Որոշման նախագծին համաձայնություն տալու հարցն ընդգրկված է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Քաղաքապետարանի պաշտոնական էջի հաղորդմամբ, հուշատախտակը փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917թ. հուլիսի 18-ին Թիֆլիսում։ 1933թ. սկսել է դերասանական գործունեությունը Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, իսկ 1944-56թթ. որպես դերասան հանդես է եկել Թիֆլիսի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում:
1956թ., Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Արտավազդ), և այլն:
1957թ. նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.) և այլն: Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման (ըստ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի), որը 1947թ. բեմադրվել է Թիֆլիսի հայկական թատրոնում: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1986 փետրվարի 14-ին Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան