ԴիջիԹեք 2017-ը կառանձնանա մասնակիցների քանակով և հանրաճանաչ միջազգային ընկերությունների մասնակցությամբ
13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևան էքսպո կենտրոնում:
Ցուցահանդեսի հանրային կապերից տեղեկացնում են, որ այս տարի ԴիջիԹեքն աննախադեպ է տեղական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ: Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:
ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ և այլն:
ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:
ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուստաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը և այլն: Մասնակիցների ամբողջական ցանկը ներկայացված է digitec.am կայքում:
ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծում է. «Եթե մինչ այժմ ԴիջիԹեքը հարթակ էր հիմնականում հայկական տեխնոլոգիական լիդերների համար, ապա վերջին տարիներին և հատկապես այս տարի ԴիջիԹեքը դարձել է տեղի, սփյուռքի և օտարերկրյա տեխնոլիդերների շփման արդյունավետ հարթակ»:
ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:
ԴիջիԹեքը իրականացվում է 2005 թ.ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է Արփինետ ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը*:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին