Լևոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին անցկացվել են 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսել է Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի այսօր՝ թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւյանը ևս երկրորդ պարտիայում ոչ-ոքի է արել չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի այսօր:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոու Յիֆանի հետ
- Հայաստանից պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
- Լևոն Արոնյանը հաղթահարել է առաջին շրջանը
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան