ՀՔԾ. «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով քրգործը կարճվել է
ՍԱՍ-ում նախընտրական ժողովի ընթացքում արված ու հրապարակված ձայնագրությունների փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինե Օհանջյանը:
«Հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստան 24»-ն իր յութուբյան էջում հրապարակել էր նախընտրական ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներին տեղեկացվում էր ձայներ բերելու պարտավորության մասին: Ձայներ բերել չկարողացողները, ըստ հայտնի ժողովը վարողի, արժանանալու են վատ վերաբերմունքի:
Հիշեցնենք նաև, որ ձայնագրության հրապարակումից մի քանի օր անց՝ ապրիլի 19-ին քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները. ՄԻՊ-ը ՍԱՍ-ի ժողովի մասին
- Ահարոնյանը՝ ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունները ոստիկանությանը վերագրելու լուրերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան