ՄԱԿ. Սիրիական բանակը վերաբացել է Դեյր-էլ-Զորի ճանապարհները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում վերականգնվել է Դեյր-էլ-Զորի մի քանի շրջանների հետ ճանապարհային հաղորդակցությունը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահաբեկիչներ կողմից շրջափակված այս քաղաքի գրեթե 95 հազար բնակիչ երեք տարի կտրված է եղել արտաքին աշխարհից:
Հիշեցնենք, որ սիրիական բանակն այս շաբաթ կարողացել է հասնել Դեյր-էլ-Զոր: Սիրիայի նախագահը նշել է, որ սա նաև տնտեսական հաղթանակ է: Դեյր-էլ-Զորը հարուստ է նաթով և գազով, և այժմ ահաբեկիչները կորցրել են իրենց գանձարանը լցնելու կարևոր աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ԻՊ ահաբեկիչները հարձակվել են իրանցի լրագրողների վրա
- ԻՊ ահաբեկիչները կրակում են Դեյր-էլ-Զորի բնակելի տարածքների ուղղությամբ
- Դեր Զորում ավիահարվածից 30 մարդ է զոհվել
- Իրավիճակը Սիրիայի Դեր Զորում
- Դեյր-էլ-Զորի բնակիչներին հասցվել է ՄԱԿ-ի ավելի քան 17 տոննա հումանիտար բեռ
- Սիրիական կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել Դեյր-էլ-Զորում