Մեքսիկայում ուժեղ երկրաշարժը ցունամի է առաջացրել
Մեքսիկայում 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: tv.mk.ru-ի հաղորդմամբ, էպիկենտրոնը գտնվել է Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև այլ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Մեխիկոյում: Նախնական տվյալներով, 5 զոհ կա:
Հայտարարվել է 4 մետր բարձրությամբ ալիքով ցունամիի նախազգուշացում, առայժմ գրանցվել են մինչև 0,7 մետր բարձրությամբ ալիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին