Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր) արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, նաև որոշ արտադրողներ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների:
Գրանցվել են պարտադիր և պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն կթույլատրվի նրանց վերսկսել գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Չգնեք այս լիմոնադները
- ՍԱՊԾ. Կասեցվել է մի շարք պաղպաղակ արտադրողների պատրաստի արտադրանքի իրացումը
- 35 տնտեսավարող սուբյեկտի արտադրական գործընթացը կասեցվել է. ՍԱՊԾ
- ՍԱՊԾ. «Թեժ գծին» ստացված բողոքի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Պիպոյան. Հացի շուկայում գործողությունները հակառակ ուղղությամբ են իրականացվում
- Հացի շուկայում կասեցվել է 21 տնտեսավարողի արտադրությունը
- ՍԱՊԾ-ն ներկայացրել է հացի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները