Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության մասնագետները հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները կսկսեն վաղվանից
«Անշուշտ յուրաքանչյուր հրդեհ մեզ համար մարտահրավեր է, բայց բոլոր այն հրդեհները, որոնք անտառածածկ տարածքներում են լինում` ավելի ցավալի են դարձնում մեր կորուստները և եթե այստեղ մենք դիտարկում ենք բնության հատուկ պահպանվող տարածքները` պարզ է դառնում, թե որքան կարևոր է մեր համագործակցված աշխատանքը»,- այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ այսօր հանդիպելով Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների հետ։
«Ստեղծված իրողությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք և նոր համակարգ մշակենք նախ` հրդեհների ռիսկերի կանխարգելման, իսկ հետո` արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Մյուս կարևոր խնդիրը վերականգնողական աշխատանքների նախաձեռնումն է»,- ԲՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
Տեղեկացնելով, որ հակահրդեհային աշխատանքների կազմակերպման միջոցառումների հարցերում աջակցություն ցուցաբերելու համար այս տարվա հոկտեմբեր ամսի վերջին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու ևս մեկ մասնագիտական խումբ` Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ համագործակցությունը շարունակական է լինելու և Հայաստանի պատասխանատու կառույցները ապահովելու են բոլոր անհրաժեշտ պայմանները խմբերի լիարժեք և արդյունավետ աշխատանքների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նկատել է, որ սեղմ ժամկետներում մասնագիտական խմբի ձևավորման և Հայաստան բերելու համար մեծածավալ աշխատանք է տարվել, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունք է:
Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբն հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները սկսելու է արդեն սեպտեմբրի 9-ի վաղ առավոտյան:
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի հրդեհը մեկուսացված է
- ԱԻՆ-ը Բյուրականի հրդեհի համար մեղադրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին. «Առավոտ»
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը