Վարչապետ. Համատիրությունների աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով լուծումներ են առաջարկվում գործող օրենքով չկարգավորվող խնդիրներին:
Մասնավորապես՝ հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները:
Վարչապետը հանձնարարել է շարունակել համատիրությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունները և ընդգծել, որ այս ոլորտում աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ ու պրագմատիկ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան