«Արարատ» ֆուտբոլային ակումբը չի փակվի
Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Ալքեսանդրի Գրիգորյանի հայտարարությունը ակումբի փակվելու մասին կատակ է եղել: Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ակումբի ինֆորմացիոն քաղաքականության գծով փոխտնօրեն Անդրանիկ Քերոբյանը:
Նա նշել է, որ ակումբի նախկին տնօրեն Վալերի Հովհաննիսյանի կողմից 20 մլն ռուբլու յոււրացման խնդիրը լուծել է բարեկամաբար:
Քերոբյանի խոսքով, Գրիգորյանի հայտարարությունը եղել է էմոցիոնալ, սակայն հետո սթափ գլխով գնահատել է իրավիճակն ու ճիշտ որոշում կայացրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Գրիգորյանը հայտարարել էր, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ից հետո կդադարեցնի գործունեությունը: Նախկին տնօրենն ակումբը լքել է օգոստոսի 30-ին ու գնացել Վրաստան: Նրա գնալուց հետո ակումբի հաշվից անհետացել էր 20 մլն ռուբլի:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է այս տարվա մարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում