Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը փոթորիկները համարել է բնության արձագանքը Թրամփին
Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ԱՄՆ-ում փոթորիկները համարել է բնության արձագանքն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին:
Գազետա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ դերասանուհին մեկնել է Մեծ Բրիտանիա՝ ներկայացնելու «Մայրիկ» ֆիլմը: Պատասխանելով ԱՄՆ-ում կատարվող փոփոխությունների մասին հարցին՝ Լոուրենսն ասել է, որ դժվար չէ զգալ «մայր բնության» կատաղությունը:
Դերասանուհու խոսքերը սոցիալական ցանցերում բացասական արձագանքի են արժանացել: Որոշ մեկնաբանություններով կոչ է արվել բոյկոտել Լոուրենսի մասնակցությամբ ֆիլմերը:
Դերասանուհին ավելի վաղ մի քանի անգամ արտահայտել էր իր հակակրանքը Թրամփի հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
- «Իրմա» փոթորիկը կրկին ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ աստիճանի
- Տեխասում «Հարվի» փոթորկից զոհերի թիվը հասել Է 70-ի
- Հայտնիներն աջակցում են «Հարվի» փոթորկից տուժածներին
- Dell-ի հիմնադիրը 17 մլն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկից Տեխասի վերականգնման համար
- Լեոնարդո Դի Կապրիոն մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածներին
- «Հարվի» փոթորկի հետևանքների վերացումն ԱՄՆ-ի վրա ռեկորդային գումար կնստի. Թրամփ
- Փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը
- «Հարվի» հզոր փոթորիկը՝ Տիեզերքից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան