Ճարտարապետները ԱԺ նախագծի կիզակետում են
Ազգային Ժողովն աշխատանքը սկսեց Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունները վավերացնելու մասին համաձայնագրի նախագծի քննարկմամբ:
Օրակարգում են նաև.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ինչը ենթադրում է, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը, ըստ որի ճարտարապետը պարտավոր է չկատարել կառուցապատողի նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան